20 Օգոստոսի 2009, 969 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 5 և 5 Բ հավելվածներում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։
2. Մինչև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ վարկային ծրագիրն ուժի մեջ մտնելը` նշված ծրագրով նախատեսված աշխատանքների առաջանցիկ կատարումն ապահովելու նպատակով, որպես նշված ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորում, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1309940.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` այդ գումարը նշված ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնելու պայմանով։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ վարկային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագիրը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում արտացոլելու վերաբերյալ.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնելու պայմանով հատկացված միջոցների` սահմանված ժամկետում վերականգնումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում։
4. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 210000.0 հազ. դրամ, որից`
1) 200000.0 հազ. դրամ` Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար կմ 11-ում սողանքային հատվածի նոր ծրագծով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 10000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղական համայնքը շրջանցող Մ-16 ավտոճանապարհի ջրահեռացման կարգավորման աշխատանքների կատարման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։
5. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 80000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով), որից`
1) 60000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 244 սողանքային հատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման համար.
2) 20000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման համար։
6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար կմ 11-ում սողանքային հատվածի նոր ծրագծով ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)։
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքները ֆինանսավորել նշված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։