6 Օգոստոսի 2009, 968 - Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 17-րդ և 24-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով`
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողահատկացման գործընթացը։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհների շինարարության նախագծային աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական կարիքների համար օտարվող հողատարածքների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ։