13 Օգոստոսի 2009, 967 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ ու 49-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 31832 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 25520.1 հազ. դրամով` սահմանելով 6311.9 հազ. դրամ, իսկ 25520.1 հազ. դրամի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը։
2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 72827.6 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 62979.4 հազ. դրամով` սահմանելով 9848.2 հազ. դրամ, իսկ 62979.4 հազ. դրամի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը։
3. Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` ապահովել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված ընկերությունների կանոնադրությունների փոփոխության սահմանված կարգով գրանցումը։