Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2009, 966 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Վաղարշակ Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 22-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) «(ծնվ.` 1983 թ., քաղ. Երևան, Խանջյան 31ա, բն. 33)» բառերից հետո կետը լրացնել «։ 2007 թվականին ընդունվել է Նեապոլի «Ֆեդերիկո II» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկության տնտեսագիտություն» բաժնի 12-րդ ցիկլի ձեռնարկության տնտեսագիտության և ձեռնարկության քանակային մեթոդաբանության դոկտորանտուրան, որն աշխարհի առաջատար բուհերից մեկն է և ունի բարձր վարկանիշ)։» նախադասությամբ.
2) «2009 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2010 թվականի աշնանային զորակոչը» բառերով։