Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2009, 965 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը հաստատելու մասին» N 497-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը պետք է հավաքագրի և համապատաuխան ձևով գրանցի առնվազն Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակով uպաuարկվող բնակչություն։ Ընդ որում, ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնող բժիշկը գործունեության առաջին վեց ամսում կարող է հավաքագրել Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակի կեսը` հաջորդ մեկ տարում թույլատրելի նվազագույն թվաքանակը հավաքագրելու պայմանով։ Առաջին վեց ամսվա ընթացքում հավաքագրված բնակչության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` մինչև 18 տարեկան և 18 ու ավելի բարձր տարիք ունեցող բնակիչների թվի համամասնությունը կարող է չպահպանվել։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։