6 Օգոստոսի 2009, 964 - Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի շրջանակներում Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (Մ1) Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի շինարարության նախագծա-հաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 18500000 դրամ` նշված գումարը 2009 թվականի ընթացքում վերադարձնելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Ասիական զարգացման բանկից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ստանալուց հետո ապահովել նշված գումարը Հայաստանի Հանրապետութան կառավարության պահուստային ֆոնդ վերադարձը։