6 Օգոստոսի 2009, 937 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ 2009/2010 ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարաններ չեն կազմավորվում, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներն ուսումը շարունակում են այդ դպրոցներում` մինչև հիմնական դպրոցն ավարտելը».
2) որոշման հավելվածի`
ա. 44-րդ կետում «N 87 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Վ. Թեքեյանի անվան N 92 հիմնական դպրոց» բառերով,
բ. 75-րդ կետում «ավագ» բառը փոխարինել «հիմնական» բառով,
գ. 81-րդ կետում «հիմնական» բառը փոխարինել «ավագ» բառով,
դ. 85-րդ կետում «Վաղարշապատի N 6 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց» բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել 117, 120, 122, 123, 126 և 139-րդ կետերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։