Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 911 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 177-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, Հայաս-տանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և համապատասխան պետական մարմնի փոխադարձ պայմանավորվածությամբ, գործուղվող անձի համա-ձայնությամբ, վերջինս կարող է նշանակվել սույն որոշման հավելվածի ցանկով սահ-մանված դիվանագիտական պաշտոնից ավելի բարձր քաղաքացիական ծառայության պաշտոնի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։