Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 895 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխու-թյունները և լրացումը`
1) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հայաստանի Հանրապետությունից դեղերի և (կամ) դեղանյութերի արտա-հանման դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարու-թյան կողմից տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ։ Դիմորդի ցանկու-թյամբ` այն տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարա-րության կողմից` համաձայն սույն կարգի։».
2) 37-րդ կետից հանել «աշխատանքային» բառը.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.
«24.1. Այն ապրանքները, որոնք ներմուծվում են ոչ դեղագործական նպատակներով, ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման։ Այս դեպքում ներմու-ծողը մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարում է «Ներմուծվում են ոչ դեղա-գործական նպատակներով» գրառումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր-դող օրվանից։