Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2009, 958 - Ա

ՏԻԳՐԱՆ ՓՈԹԻԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տիգրան Արայի Փոթիկյանին (ծնվ.` 1991 թվականի հունիսի 9-ին, քաղ. Երևան, Գլինկայի փող., շենք 6, բն. 15։ 2006 թվականին ընդունվել է ՌԴ-ի բարձր վարկանիշ ունեցող` Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան` պետական և քաղաքային կառավարում մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։