Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2009, 948 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի
22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 3-րդ կետի առաջին նախադասությունը «‎ֆիզիկական անձը» և երկրորդ նախադասությունը «(ինչպես նաև անհատ ձեռնարկատերը)» բառերից հետո լրացնել «իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում` առաջադրանք տվող իրավասու մարմինը» բառերով.
2) 4-րդ կետը «‎ֆիզիկական անձը» բառերից հետո լրացնել «իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում` առաջադրանք տվող իրավասու մարմինը» բառերով.
3) 5-րդ կետը «‎ֆիզիկական անձին» բառերից հետո լրացնել «իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում` առաջադրանք տվող իրավասու մարմնին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։