20 Օգոստոսի 2009, 945 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։».
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1».
3) որոշման հավելվածի առաջին պարբերությունում «մաքսային պետական կոմիտե» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։