13 Օգոստոսի 2009, 931 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի N 12 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հեղեղատարի մաքրման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 70000.0 հազ. դրամ, որից` 2009 թվականի երրորդ եռամսյակում` 35000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2009 թվականի հունիսի 2-ին կնքված N ՀՀ-ԳՆ-ՄԴՇ-03/1 պայմանագրի շրջանակներում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2009 թվականին պայմանագիրը կատարում է ամբողջ ծավալով` պայմանով, որ պայմանագրի գումարի 52908.9 հազ. դրամի չափով ֆինանսավորումն իրականացվում է 2010 թվականի առաջին եռամսյակում։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում.
2) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել սույն որոշման 4-րդ կետում նշված գումարը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված