Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 929 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 47,751.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից`
1) 29,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ գետի ափապաշտպան պատի վերականգնման համար.
2) 6,440.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերականգնման և ապակեպատման համար.
3) 1,530.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերականգնման համար.
4) 215.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերականգնման համար.
5) 1,066.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի տանիքի վերականգնման և ապակեպատման համար.
6) 9,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի N 1 դպրոցի տանիքի վերականգնման և ապակեպատման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված