13 Օգոստոսի 2009, 920 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի «բ» հավելվածի, II ժամանակացույցի «գ» մասի համաձայն 2005 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2009 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում գնված և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված սարքավորումները, մեքենամեխանիզմները, տրանսպորտային և այլ միջոցներ` համաձայն
NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների (ընդամենը 881936658.6 դրամ գումարով), նվիրաբերել համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից նվիրաբերության պայմանագրերի կնքումը և համապատասխան գույքի հանձնումը ջրօգտագործողների ընկերություններին։ Պայմանագրերում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվելու են համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հավելված