Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 940 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն N 1 հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 10.37 հեկտար անտառային հողերը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պատկանող` գյուղատնտեսական նշանակության 10,48 հեկտար վարելահողը` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքին։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղական համայնքի ղեկավարի միջոցով ապահովել սույն որոշման 1-ին կետով` նշված հողամասը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։