13 Օգոստոսի 2009, 934 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի
9-ի «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը և պատվաստումների ազգային օրացույցը հաստատելու մասին» N 2119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) 2009 թվականի սեպտեմբերի 1-ից կիրառվող պատվաստումների օրացույցը` համաձայն N 6 հավելվածի».
2) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից և կիրառվում է 2009 թվականի հուլիսի 15-ին և հետո ծնված, ինչպես նաև մեկ տարեկանից (12 ամիսը լրացած) բարձր տարիքի երեխաների նկատմամբ։ 2009 թվականի հուլիսի 15-ից առաջ ծնված մինչև մեկ տարեկան երեխաների պատավաստումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 2119-Ն որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված պատվաստումների ազգային օրացույցի համաձայն։
Հավելված