30 Հուլիսի 2009, 928 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 268,950.0 հազ. դրամ, որից`
1) 8,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների թաղամասով անցնող Բաղաբուրջ գետակի հեղեղատարի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2009 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) 181,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների թաղամասով անցնող Բաղաբուրջ գետակի հեղեղատարի վերականգնման համար, որից 2009 թվականի երրորդ եռամսյակում` 36,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
3) 950.0 հազ. դրամ` Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2009 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
4) 40,000.0 հազ. դրամ` Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրի հիմնանորոգման համար, որից 2009 թվականի երրորդ եռամսյակում` 8,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
5) 900.0 հազ. դրամ` Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2009 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
6) 18,100.0 հազ. դրամ` Երևանի N 6 արհեստագործական ուսումնարանի հիմնանորոգման համար, որից 2009 թվականի երրորդ եռամսյակում` 3,620.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
7) 12,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի N 4 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման համար` 2009 թվականի չորրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
8) 7,500.0 հազ. դրամ` Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում 800 աշակերտական տեղով դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2009 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված