13 Օգոստոսի 2009, 926 - Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N 6ԺՎ փամփուշտ Դ-32մմ 120000 կգ
2) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇ0) 1200000 գծմ
3) ճայթիչ-պայթիչ(ԿԴ-8Ս) 250000 հատ
4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` ստորգետնյա հանքավայրի համար`
ա. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-25 3.5մ 18000 հատ
բ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-100 3.5մ 18000 հատ
գ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-200 3.5մ 18000 հատ
դ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-300 3.5մ 20000 հատ
ե. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-400 3.5մ 20000 հատ
զ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-500 3.5մ 20000 հատ
է. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-600 3.5մ 20000 հատ
ը. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-700 3.5մ 22000 հատ
թ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-800 3.5մ 22000 հատ
ժ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-900 3.5մ 22000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։