Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2009, 925 - Ա

ՎԱՐԴԱՆ ՎԵՐԴԻՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարդան Բորիսի Վերդիյանին (ծնվ.` 1990 թվականի հունիսի 21-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա, Ա. Բակունցի փող., 1 փակուղի, տուն 6, 2009 թվականին ընդունվել է Գերմանիայի բարձր վարկանիշ ունեցող Բրեմենի Յակոբս համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։