Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 912 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թաղային համայնքներին լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի N 444 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2126-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 8 անդամից։ Երևանի քաղաքապետին վերապահված խորհրդի 3 անդամին առաջադրում է քաղաքապետը».
3) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «Երևանի թաղային համայնքի ղեկավարի» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր