23 Հուլիսի 2009, 904 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի
N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Ձեռքի իրեր՝ ուղևորի կողմից օդանավի ուղևորային սրահ տարվող առարկաներ և իրեր, որոնց փոխադրումն օդանավի ուղևորասրահներում արգելված չէ։».
2) 37.1-ին կետից հանել «Կենuաչափական տվյալների նույնականացման գործընթացը կիրառվում է 9-75 տարեկան ուղևորների նկատմամբ։» նախադասությունը.
3) 63-րդ կետի «է» ենթակետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կենսաչափական տվյալներով նույնականացման գործընթացից ազատվում են մինչև 9 տարեկան և 75 տարեկանից բարձր տարիք ունեցող` սույն կարգի 100-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, պաշտոնական պատվիրակությունների կազմով Հայաստանի Հանրապետությունից մեկնող, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք։».
4) 82-րդ կետի «դ» ենթակետը «ներկ,» բառից հետո լրացնել «ոչ գործարանային փաթեթավորմամբ» բառերով.
5) 82.9-րդ կետից հանել «սույն կարգի 82-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված առարկաների և իրերի նմանակներ, խաղալիքներ,» բառերը.
6) 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«98. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ ժամանող տարանցիկ և տրանսֆեր ուղևորների նկատմամբ սույն կարգի 62-76-րդ կետերով սահմանված ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացները կիրառվում են այն դեպքերում, երբ մեկնման վայրի օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացները լիազոր մարմնի կողմից ուսումնասիրության արդյունքում գնահատվել են
ոչ համարժեք «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի պահանջներին։».
7) 108-րդ կետը «առարկաներ,» բառից հետո լրացնել «այդ թվում՝ կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, փափուկ խաղալիքներ, վերնահագուստ, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք,» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։