Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 893 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեղրիի մաքսային կետին է հատկացվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սյունիքի մարզի Ագարակի անասնաբուժական և բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետի կառուցման համար նախատեսված տարածքը, որի վրա «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անասնաբուժական և բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետի կառուցման նպատակով իրականացվել են հողային աշխատանքներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին Մեղրիի մաքսային կետի տարածքում իրականացված հողային աշխատանքների դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2009 թվականի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունների նախահաշվի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ» պետական հիմնարկին հատկացնել 10316.59 հազ. դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։