Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 892 - Ն

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում երկաթգծի աշխատողների, վտանգավոր բեռներ առաքողների և ստացողների ու բեռնստացողներին և բեռնառաքողներին սպասարկում իրականացնող տրանսպորտային-առաքիչ կազմակերպությունների պատասխանատվությունը բարձրացնելու ու վտանգավոր բեռների փոխադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր