Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2005, 605 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներին և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող վնասվածքային, քիմիավերլուծական (բժշկակենսաբանական) նորմերը և փորձարկման մեթոդիկաները:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի հիման վրա կատարել համապատասխան փոփոխություններ գործող քրեագիտական պահանջները սահմանող գերատեսչական նորմատիվ իրավական ակտում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր