Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 889 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի N 652 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 16.3 հեկտար վարելահողերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` Գյումրու «Շիրակ» օդանավակայանի սպասարկման և տեխնիկական գոտու ընդլայնման համար։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։