Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 909 - Ա

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 6 ԼՈՏՈՎ ԿՆՔՎԱԾ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի
N 487-Ն որոշմանը համապատասխան և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից դադարեցվել է 2006 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև կնքված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի հետագա ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ
առևտրային կազմակերպության (այսուհետ` հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրենին` 2008 թվականի օգոստոսի 1-ին ճանապարհաշինության առաջին փաթեթում ընդգրկված
6 լոտով Հայաստանի Հանրապետության անունից կնքված կապալի պայմանագրերի կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին համաձայնություններ (այսուհետ` պայմանագիր) կնքել հավելվածով նախատեսված կապալառուների հետ` որպես պայմանագրի պատվիրառու կողմ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և նշված պայմանագրի շրջանակներում պատվիրատուի համար ծագած իրավունքների ու պարտավորությունների հետագա կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնությունները։
3. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին` մեկշաբաթյա ժամկետում Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում առկա ակտիվները և պարտավորությունները հանձնման-ընդունման ակտերով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հաշվեկշռին։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված կապալառուների հետ կնքել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաuտան» պետական ոչ առևտրային կազմակերպության և համապատասխան կապալառուների միջև ճանապարհաշինության առաջին փաթեթում ընդգրկված 6 լոտով կնքված կապալի պայմանագրերի կատարումից բխող վճարային պարտավորությունների մարման ժամանակացույց, որը կհանդիսանա սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնությունների բաղկացուցիչ մասը։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կապալի պայմանագրերի շրջանակներում փաստացի կատարված ծավալների և պարտքի մնացորդի ճշտության ընտրանքային ստուգումների իրականացումը։
Հավելված