Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 903 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Հայաuտանի Հանրապետության հարկային և բնապահպանական մարմինների կողմից տրանuպորտային միջոցների uեփականատերերի կողմից վճարվող բնապահպանական վճարների գանձման նկատմամբ վերահuկողությունն ապահովելու համար տեխնիկական զննության կայանները յուրաքանչյուր եռամuյակից հետո մինչև հաջորդ ամuվա 15-ը բնապահպանական և իրենց հաշվառման հարկային մարմիններ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են տեխնիկական զննություն անցած տրանuպորտային միջոցների uեփականատերերի կողմից կատարված բնապահպանական վճարների մաuին տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։