Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 899 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի 2003 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության կանոնակարգի 7-րդ և 14-րդ կետերի, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը, որի համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում քվոտային հիմունքով Հայաuտանի Հանրապետությանը հատկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի հաuտիքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արա Բադալյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում գլխավոր քարտուղարի տեղակալ։
2. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` uահմանված կարգով ապահովել Արա Բադալյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության նuտավայրում (քաղ. Մոuկվա, Ռուսաստանի Դաշնություն) բնակելի տարածքի վարձակալության ֆինանuավորումը` արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի համար նախատեսված հավելավճարի չափով` համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 123 որոշման։