6 Օգոստոսի 2009, 896 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՈՐԾՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ կետերով` «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ընկերության ունեցած գույքին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և սահմանել այն 250000.0 հազ. դրամ։
2. Սահմանել բաժնետոմսերի թիվը` 10 սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 25000.0 հազ. դրամ անվանական արժեքով։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության գրանցման աշխատանքները։