Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 891 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման հավելվածում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` կազմակերպական-իրավական ձևեր չունեցող իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություն) համարել լուծարված։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների լուծարման մասին գրառման կատարումը և համապատասխան տեղեկանքները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։
3. Որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների գույքի հայտնաբերման դեպքում` այն երկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կազմակերպությունների գույքն ընդունելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված գույքի տնօրինման վերաբերյալ։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր