Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 881 - Ա

«ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ», «ԱՎԻԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱՎԻԱԲՈՒԺ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ, 36-րդ հոդվածներով և 43-րդ հոդվածի 3-րդ մաuով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կուտակված շահույթի մի մասը` 1914914000.0 դրամ, ուղղել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը` նախկինում տեղաբաշխված 10 հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման և լրացուցիչ 25 հասարակ (սովորական) բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով (35 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 76000000.0 դրամ արժողությամբ)։
2. «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի մի մասը` 1871062.0 դրամ, ուղղել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը` նախկինում տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով (1032 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 4850 դրամ արժողությամբ)։
3. Հիմք ընդունելով «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի ֆինանսական արդյունքները` թույլատրել նախկինում տեղաբաշխված բաժնետոմuերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նվազեցումը` 3969000.0 դրամի չափով, այն սահմանելով 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի չափով` 15281000.0 դրամ (20 հասարակ (uովորական) անվանական բաժնետոմu, յուրաքանչյուրը` 764050 դրամ արժողությամբ)։
4. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալների համապատաuխան չափով փոփոխությունները և կանոնադրություններում այդ փոփոխությունների կատարման մասին գրանցումները` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով։