30 Հուլիսի 2009, 870 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1889-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ոռոգման համակարգեր և գույք ամրացնելու, «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1889-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «112373.846 հազ.» բառերը փոխարինել «91789.846 հազ.» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 10-րդ կետը, իսկ նույն հավելվածի «ընդամենը» տողում «112373846» թիվը փոխարինել «91789748» թվով։