Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 867 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 18-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 1 հավելվածի.
2) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 2 հավելվածի.
3) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 3 հավելվածի.
4) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն N 4 հավելվածի։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր