30 Հուլիսի 2009, 864 - Ա
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 161-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համահայկական գիտական և մասնագիտական ներուժի համախմբման, գնահատման, համագործակցության հնարավորությունների զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում համահայկական մասնագիտական ընկերակցությունների և հանձնախմբերի ստեղծման նպատակով 2009 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել ու անցկացնել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների և բանկիրների համաժողովներ։
2. Հաստատել իրավաբանների և բանկիրների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվները` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համակարգել իրավաբանների և բանկիրների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման հետ կապված աշխատանքները և ապահովել դրանց իրականացումը։
Հավելված