23 Հուլիսի 2009, 861 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ (այսուհետ` մրցանակ) հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության, մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին 2009 թվականի երրորդ եռամuյակում հատկացնել 16338.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)։
4. Սահմանել, որ որպեu մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հաստատող հավաստագրով, և դրամական պարգև` 500000 ԱՄՆ-ի դոլարի չափով։
5. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության ապահովման և մրցանակի շնորհման հետ կապված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գիտության համար նախատեսված ծախսերի սահմաններում։
6. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովին` մինչև 2009 թվականի սեպտեմբերի 18-ը նախապատրաստել և իրականացնել 2010 թվականին մրցանակ շնորհելու մասին հայտարարման ու գովազդման, անհրաժեշտ նյութերի հրատարակման, դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի և ինքնության հավաստագրի նախագծերի, տարբերանշանի և ինտերնետային կայք-էջի պատրաստման աշխատանքները։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված