23 Հուլիսի 2009, 856 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահաuակների և մանկական), առանձին մաuնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրաuենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնuուլտացիաների և հիվանդանոցային (մաuնագիտացված) բժշկական oգնության ու uպաuարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մաuնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաuտատելու մաuին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.32, 1.33, 1.34, 1.35, 1.36 և 1.37-րդ կետերով` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6.1, 15.2, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97 և 98-րդ կետերով` համաձայն N 2 հավելվածի,
բ. 2.1-ին, 12.3-րդ, 47-րդ և 50.1-ին կետերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի,
գ. հավելվածի պարզաբանման վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վիրաբուժական բաժանմունքները պետք է ունենան վիրահատարան, մաքուր և թարախային վիրակապարաններ, միջամտությունների սենյակ, հերթապահ բուժքրոջ կետեր։ Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունները պետք է իրականացնեն նաև անեսթեզիոլոգիական և վերակենդանացման բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ։»,
դ. հավելվածի պարզաբանման վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բժշկական հիմնական սարքավորումների շահագործման առավելագույն ժամկետը, որը չի կարող պակաս լինել արտադրող կազմակերպության կողմից տրված երաշխիքային ժամկետից, սահմանում է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմինը».
3) որոշման N 2 հավելվածի հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներում ու պայմաններում`
ա. «1. Ընդհանուր թերապևտիկ բաժանմունք» բաժնից հանել «ընդհանուր թերապևտիկ կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային բազմապրոֆիլ հիվանդանոցներում ընդհանուր թերապևտիկ կարող է համարվել 40-ից պակաս մահճակալ ունեցող բաժանմունքը` ներառելով այլ թերապևտիկ պրոֆիլի մահճակալներ» բառերը,
բ. «2.6. Սրտաբանական բաժանմունք» բաժնից հանել «սրտաբանական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
գ. «3. Ռևմատոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «ռևմատոլոգիական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
դ. «4. Նեֆրոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «նեֆրոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ե. «6. Գաստրոէնտերոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «գաստրոէնտերոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
զ. «7. Թոքաբանական բաժանմունք» բաժնից հանել «թոքաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
է. «8. Ներզատաբանական բաժանմունք» բաժնից հանել «ներզատաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ը. «9. Ալերգոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «ալերգոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
թ. «10. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք» բաժնից հանել «ֆիզիոթերապևտիկ կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժ. «11. Մաշկավեներաբանական բաժանմունք» բաժնից հանել «մաշկավեներաբանական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժա. «12. Ուռուցքաբանական ծառայություն» բաժնի «12.1. Վիրաբուժական բաժին» կետից հանել «վիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժբ. «12. Ուռուցքաբանական ծառայություն» բաժնի «12.2. Ճառագայթային բուժման բաժին» կետից հանել «ճառագայթային բուժման կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժգ. «12. Ուռուցքաբանական ծառայություն» բաժնի «12.3. Քիմիոթերապիայի բաժին» կետից հանել «քիմիոթերապևտիկ կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժդ. «13. Ակնաբուժական բաժանմունք» բաժնից հանել «ակնաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժե. «14. Ինֆեկցիոն բաժանմունք» բաժնից հանել «ինֆեկցիոն բաժանմունք կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային բազմապրոֆիլ հիվանդանոցներում ինֆեկցիոն կարող է համարվել 30-ից պակաս մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժզ. «14.1. Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք» բաժնից հանել «ինֆեկցիոն վերակենդանացման բաժանմունքը ծավալվում է ինֆեկցիոն բաժանմունքներին կից` 12 մահճակալ» բառերը,
ժէ. «15. Նյարդաբանական բաժանմունք» բաժնից հանել «նյարդաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ժը. «15.1. Անգիոնևրոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «անգիոնևրոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
ի. «16. Հակատուբերկուլյոզային բաժանմունք» բաժնից հանել «տուբերկուլյոզային կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային բազմապրոֆիլ հիվանդանոցներում տուբերկուլյոզային կարող է համարվել 30-ից պակաս մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իա. «17. Հոգեբուժական բաժանմունք» բաժնից հանել «հոգեբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզերում հոգեբուժական դիսպանսերներում մահճակալների թիվը կարող է 30-ից պակաս լինել» բառերը,
իբ. «18. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք» բաժնից հանել «ընդհանուր վիրաբուժական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իգ. «19. Վերակենդանացման բաժանմունք» բաժնից հանել «վերակենդանացման կարող է համարվել 12 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իդ. «20. Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք» բաժնից հանել «պլաստիկ վիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իե. «21. Անոթային վիրաբուժական բաժանմունք» բաժնից հանել «անոթային վիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իզ. «22. Դիմածնոտային բաժանմունք» բաժնից հանել «դիմածնոտային կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իէ. «23. Նեյրովիրաբուժության բաժանմունք» բաժնից հանել «նեյրովիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
իը. «24. Կրծքային վիրաբուժական բաժանմունք» բաժնից հանել «կրծքային վիրաբուժության կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լ. «25. Ուրոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «ուրոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լա. «26. Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք» բաժնից հանել «քիթ-կոկորդ-ականջաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լբ. «27. Ճառագայթային վնասվածքների բաժանմունք» բաժնից հանել «ճառագայթային վնասվածքների կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լգ. «28. Այրվածքների բաժանմունք» բաժնից հանել «այրվածքների կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լդ. «29. Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք» բաժնից հանել «պրոկտոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լե. «30. Վնասվածքաբանական-օրթոպեդիկ բաժանմունք» բաժնից հանել «վնասվածքաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լզ. «37. Սուր թունավորումների բաժանմունք» բաժնից հանել «սուր թունավորումների բաժանմունք կարող է համարվել 20 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,
լէ. «38. Նարկոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «նարկոլոգիական բաժանմունք կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված