Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2009, 800 - Ն

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԻ ԾԱԽՍԱՉԱ- ՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում գազի ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները տարածվում են ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան հարկման ընդհանուր կարգին անցնելու նպատակով տեղադրել են գազի ճնշման կարգավորիչներ և գազի ծախսաչափեր.
2) սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) այն կայանների նկատմամբ, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմանը համապատասխան տեղադրված (առկա) են լիցքավորման բաշխիչ աշտարակներ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` գազալցման կայաններում առկա (տեղադրված) գազի ծախսաչափերի կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի կողմից` սույն որոշմամբ սահմանված կարգով։
Հավելված