16 Հուլիսի 2009, 799 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի Նար-Դոսի 53 հասցեում գտնվող` 1675.8 քառ. մետր մակերեսով 2-րդ և 3-րդ մասնաշենքերը (այսուհետ` գույք) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել մրցույթով։
2. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է գույքի օտարման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում օտարվող գույքի հասցեում կառուցվող շենքից առնվազն 1700 քառ. մետր մակերեսով տարածք (այսուհետ` տարածք) (կազմակերպության կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաստատված շինարարական նախագծին համապատասխան) սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` այն որպես մանկապատանեկան մարզադպրոց օգտագործելու նպատակով կազմակերպությանն ամրացնելու համար։
3. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 5-ին գնահատված գույքի արժեքը` 637630 հազ. դրամ.
2) որ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը կազմում է 637630 հազ. դրամ` գումարային, և տարածքը (բնաիրային).
3) որ մրցույթում հաղթողին (այսուհետ` գնորդ) է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի` մշտական սերվիտուտով չծանրաբեռնված 1575,42 քառ. մետր հողամասը` իր կադաստրային արժեքով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների (շինարարական նախագծի պայմանների), ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը։
5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` առաջիկա երեք տարա կտրվածքով։
6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի գումարային մասի 5 տոկոսի չափով։ Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի գումարային մասի մեջ։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գնորդի կողմից առաջարկված գնի գումարային մասի և մշտական սերվիտուտով չծանրաբեռնված հողատարածքի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 559706 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և գույքային իրավունքների պետական գրանցման համար` օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։
9. Գնորդը գույքի և հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Աճառյան 42 հասցեում գտնվող շենքի երկու մարդատար վերելակները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր։
11. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2009 թվականի փետրվարի 12-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի։
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը,
բ. ողջամիտ պայմաններով վերելակի օգտագործման մասին պայմանագիր կնքել շենքի վերելակից օգտվողների (տարածքների սեփականատերերի, վարձակալների, անհատույց օգտագործողների) հետ։
13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված