Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2009, 795 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Եվրոպական Միության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով ստեղծելու, դրանց կանոնադրություններն ու կազմերը հաստատելու մասին» N 1282-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. ».
3) որոշման մեջ և որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց հոլովաձևերով.
4) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով։»,
բ. 4-րդ կետի «ա» ենթակետում «ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների» բառերով,
գ. 5-րդ կետի «բ» ենթակետում «ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների» բառերով,
դ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Խորհրդի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից։».
5) որոշմամբ հաստատված Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
6) որոշման N 3 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով։»,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների» բառերով,
գ. 10-րդ և 11-րդ կետերում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,
դ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հանձնաժողովի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից։».
7) որոշմամբ հաստատված Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված