Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 879 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Մացակ Պետրոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 84 -Ա որոշման 1-ին կետը «(ծնվ. 1987 թ., ՀՀ Լոռու մարզ, գյուղ Արևաշող)» բառերից հետո լրացնել «2009 թվականին ընդունվել է ՌԴ առաջատար բուհերից մեկը հանդիսացող Մոսկվայի էկոնոմիկայի, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ասպիրանտուրան,» բառերով, իսկ «2009 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2011 թվականի գարնանային զորակոչը » բառերով։