Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2009, 877 - Ա

ԱԼԲԵՐՏ ԱՍՏԱԲԱՑՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ալբերտ Աշոտի Աստաբացյանին (ծնվ.` 1989 թվականի մարտի 28-ին, քաղ. Երևան, Ե. Քոչարի փող., շենք 21, բն. 40, 2008 թվականին ընդունվել է ԳԴ-ում բարձր վարկանիշ ունեցող Գերմանիայի Դաշնության Բոխումի Ռուհր համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։