30 Հուլիսի 2009, 876 - Ա
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Կարենի Ավագյանին (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 24-ին, քաղ. Երևան, Լենինգրադյան փող., 10 շենք., բն. 6, 2008 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Գրինսբորո քոլեջ (համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։