30 Հուլիսի 2009, 869 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1246 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել 2000 դրամ։».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
3) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմումը.
2) ֆիզիկական անձի համար` անձնագրի պատճենը, իրավաբանական անձի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք գյուղատնտեսական մթերքի արտադրության կամ գնման մասին.
4) տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը։».
բ. 3-րդ կետից հանել «պետական տուրքի վճարման անդորրագիրը և» բառերը,
գ. 7-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության ակտի։» բառերով,
դ. 12-րդ կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է 1-օրյա ժամկետում։» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։