Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2009, 858 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 75000.0 հազ. դրամ, որից`
1) 53000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 8+300-կմ 10+300 բաժանարար գոտու հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 2000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 8+300-կմ 10+300 բաժանարար գոտու նախագծման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
3) 20000.0 հազ. դրամ` Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար կմ 11-ում սողանքային հատվածի նոր ծրագծով ճանապարհի նախագծային աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված