26 Հունիսի 2009, 853 - Ն
«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» ենթակետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասի պահանջներից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զորաց քարեր» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման, ինչը հնարավորինս անաղարտ կպահպանի հուշարձանախումբը և կապահովի դրա նպատակային օգտագործումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց և հաստատել դրա կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
2. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ կետով.
«19. «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց»։
4. Սահմանել, որ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
5. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին` 4-ամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 59-րդ հոդվածին համապատաuխան` ապահովել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հողատարածքների uահմանների ճշգրտման, նկարագրման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սիսիան քաղաքի և հարակից համայնքների հողօգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված