23 Հուլիսի 2009, 849 - Ա
«ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Անտառային փողոցի N 192 տանը հարող տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը` 668,081,737.0 դրամ հաշվեկշռային արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշումից բխող պայմանագրի կնքումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները։