Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 848 - Ն

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Տաթև» վանական համալիրը և հարակից` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն։
2. Հաստատել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով վեցամսյա ժամկետում ապահովել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան.
2) ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավումը։
Հավելված