Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 847 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 734-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԱՆ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ՊՏՂՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 140.7 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի N ՍԴՈ-630 որոշումը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 734-Ն որոշումը։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռան, Փարաքարի և Պտղունքի գյուղական համայնքների տարածքում գտնվող` սույն որոշման հավելվածում նշված 140.7 հեկտար հողերի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կարող են ներկայացվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության դրական եզրակացության դեպքում։