Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2009, 844 - Ա

ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը Ռուսաստանի Դաշնության պետական սուրհանդակային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի վարչությանը մատուցած ծառայությունների դիմաց առաջացած պարտքը` 286407.2 ռուսական ռուբլուն համարժեք դրամ գումարի չափով, մարելու «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 02 դասի «01. Ազգային անվտանգության ապահովում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։